ԸՆՏԱՆԻՔ, ՄԻ ՍՊԱՆԻՐ ԻՆՁ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

սպասում էին աղջկա

տղա ծնվեց

աղջիկը չծնվեց

նման բանից հետո

սկսում են նայել

միայն այնպիսի ֆիլմ

որի ավարտին

տիտրերում

գրում են

նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել

 

1882։ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

մ յամպոլսկուն

աստված մահացավ երջանիկ ժպիտով

չհասկանալով,

որ նրան հենց նոր երկրորդ անգամ

ցմահ դատապարտեցին

 

ԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ ՓԵՏՐՎԱՐԻՑ 11-ԻՑ 12

գոգոլն իրեն խաբված է զգում

նրան խոստացել էին

որ ամեն բան խաղաղ կանցնի

սակայն

մինչև անհետանալը

ձայնավորները վերածվում են բաղաձայնների

և հակառակը

ստացված տեքստը

գոգոլին անծանոթ է

նա չի կարողանում ազատվել

այն զգացումից,

որ վառվում է

ոչ միայն երկրորդ,

այլ նաև երրորդ

հատորը

մեռած հոգիների

առավոտյան

նա սկսում է բուժել այրվածքները

կարմիր

գրեթե սովետական

չի հասցնում

 

ՕԴԱՉՈՒՆԵՐ ՍԵՐՅՈԳԻՆ ՈՒ ԳԱԳԱՐԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ՝ ՄԱՀՎԱՄԲ

գագարին, երջանիկ

 

քեզ հետ

այստեղ

լավ է․

դու

հեռու ես քշում ինձնից

inqnatiriknery

և,

կարճատև փաղաքշանքներից հետո,

նրանք

քոնն են դառնում

սերյոգին, դժբախտ

 

քեզ հետ

այստեղ

վատ է․

ես ստիպված եմ

քեզնից խլել

inqnatiriknery,

չնայած

մինչև հիմա

չգիտեմ

ինչ անել

նույնիսկ իմոնց հետ։

 

ԱՖՐԻԿԱՆ ՈՐՊԵՍ ԵՐԵՔԱՆԳԱՄՅԱ ՍՆՈՒՆԴ

նախաճաշ

եթե այստեղ անձրևում է,

ապա անձրևում է շատ երկար

 

սա հիշեցնում է

արյան թափանցիկ փոխներարկումը

ճաշ

տեղացի (բացարձակապես տարաշխարհիկ)

զարմանահրաշ միջատների մեծամասնությունն

ասես նկարված լինի

գեղեցիկ ընդհատված սեռական ակտի ժամանակ

 

ընթրիք

սպիտակ աստված ձանձրանում է աֆրիկայում

և երբ գալիս են մոտը

նա

թաքնվում է դրան հետևում

երեխա ձևանալով

զվարճանում

և ձայնը փոփոխելով

ասում

«չեմ կարող բացել։

մեծերից տանը մարդ չկա»

ՎԱՂՈՒՑ ՉԵՄ ԶԱՆԳԵԼ ՄԱՅՐԻԿԻՍ

հեռախոսի գյուտարար ալեքսանդր բելը

խուլ մայր ու կին ուներ

մարմնի ցանկացած սենյակի ներսում

կա աշխատանքային սեղան,

որտեղ ամեն անգամ միմյանց լսելու նոր միջոց պետք է մտածել

ստացված բոլոր գործիքները բաժանվում են երկու ֆրազի երկու տեսակի

ես զգում եմ քեզ և ես ըմբռնում եմ քեզ

 

Ռուսերենից թարգմանեց՝ Անահիտ Ղազախեցյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.