Ի­տա­լա­ցի գրող, ­Նո­բել­յան մրցա­նա­կի դափ­նե­կիր Գ­րա­ցիա Դե­լեդ­դան հայ ըն­թեր­ցո­ղի հա­մար ան­ծա­նոթ ա­նուն է: Ե­թե չհաշվենք մեկ-եր­կու նո­րա­վեպ ու պատմ­վածք, ո­րոնք տար­բեր ժա­մանակ­նե­րում տպագր­վել են հայ­կա­կան հան­դես­նե­րում, ­Դե­լեդ­դա­յի ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան ժա­ռան­գութ­յու­նը մնա­ցել է ու­շադ­րութ­յունից դուրս: Նման բաց­թո­ղու­մը հա­տուկ պատ­ճառ­ներ չու­նի և ­հարկ չկա դրա մեջ ընդգծ­ված վե­րա­բեր­մուն­քի շեր­տեր ո­րո­նել: ­Ցա­վոք, մշակութային կյանքում լինում է նաև այդ­պես: Եվ այժմ, ներ­կա­յացնե­լով նրա «Ա­մուս­նա­լու­ծութ­յու­նից հե­տո» վե­պի հա­յե­րեն թարգ­մանութ­յու­նը, ոչ միայն ար­ձա­նագ­րում ենք ­Դե­լեդ­դա­յի ու­շա­ցած վերա­դարձը, այլև ար­ժա­նին ենք մա­տու­ցում տա­ղան­դա­վոր կնո­ջը` յու­րա­հա­տուկ ա­վան­դի հա­մար:

Անցյալ դարասկզբին գրական աշխարհ մուտք գործելով իբրև անսպասելի հայտնություն, Դելեդդան մեկը մյուսի ետևից լույս աշխարհ էր հանում իր վեպերը` զարմանք ու հիացմունք պատճառելով ընթերցողներին, միևնույն ժամանակ ձեռ­նոց նե­տելով այդ շրջա­նում աս­պա­րե­զի վրա գտնվող գրչա­կից­նե­րին, ո­րոնք դա­սա­կան ար­ձա­կը հա­մա­րում էին իր դարն ապ­րած և ­նո­րա­նոր հնարք­ներ էին մտմտում` ձևի ու բո­վան­դա­կութ­յան տա­րա­տե­սակ շաղ­կա­պում­նե­րին շունչ և ­մար­մին հա­ղոր­դե­լու հա­մար: ­Սա­կայն Դե­լեդ­դա­յի հա­մար ստեղ­ծա­գոր­ծելն ա­վե­լի շատ ներ­քին պա­հանջ էր, քան հա­վակ­նոտ մրցակ­ցութ­յուն: Եվ ե­թե 21-րդ ­դա­րի ըն­թեր­ցողի հա­մար գրո­ղի պատ­կե­րա­յին աշ­խարհն ու հա­վակ­նութ­յուն­նե­րը կա­րող են այ­սօր թվալ ժամանակավրեպ կամ ի­րենց դարն ապ­րած, ա­պա մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րար­տադր­ման ու մա­տուց­ման նրա վարպետութ­յու­նը ու­նակ է նախ­կի­նի պես ձևավո­րել այն հու­զա­կան դաշ­տը, որ պի­տի ներ­գոր­ծի և ­իր բա­րե­րար հետ­քը թող­նի նոր ժա­մա­նակ­նե­րի մար­դու գե­ղա­գի­տա­կան պահանջ­նե­րի ու նե­րաշ­խար­հի վրա:

Ո­մանք հակ­ված են գրո­ղին հա­մա­րել նա­տու­րա­լիզ­մի հետևորդ, սա­կայն դա այդ­պես չէ: Ընդ­հան­րա­պես, դժվար է ­Դե­լեդդա­յի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը «խցկել» որ­ևէ գրա­կան ուղ­ղութ­յան շա­պի­կի մեջ:
­

Լի­նե­լով «ինք­նուս» և բ­նա­տուր տա­ղանդ, դա նրան հետաքրք­րում էր վեր­ջին հեր­թին` ա­ռաջ­նա­յին նպա­տակ տես­նե­լով հա­մընդ­հա­նուր շա­հին և ­դա­վա­նած սկզբունք­նե­րին ծա­ռա­յե­լու իր կա­մա­վոր զին­վո­րագ­րու­մը: Տխուր, բայց ոչ հո­ռե­տե­սա­կան, ռո­մանտիկ, բայց ոչ ի­րա­կա­նութ­յու­նից կտրված, պայ­քա­րող, բայց ոչ ֆանա­տիկ. այս­պի­սին էին գրո­ղի ներշնչ­ման մո­տիվ­նե­րը: ­Կո­լո­րի­տային իր ձե­ռագ­րով նա կա­րո­ղա­ցավ ար­տա­ցո­լել այն մի­ջա­վայ­րը, ո­րի ծնունդն էր ին­քը, բայց ո­րի հետ ան­հաշտ էր այն­քան, որ­քան իր սերն էր այդ երկ­րի ու մարդ­կանց հան­դեպ:

«Ա­մուս­նա­լու­ծութ­յու­նից հե­տո» վե­պը ­Դե­լեդ­դա­յի ա­ռա­վել հայտ­նի գոր­ծե­րից է, որ լայն տա­րա­ծում ձեռք բե­րեց ու ա­ռիթ դարձավ տա­րա­տե­սակ բա­նա­վե­ճե­րի և քն­նար­կում­նե­րի: ­Սա ըստ էութ­յան սո­ցիա­լա­կան վեպ չէ, ինչ­պես ո­մանք հակ­ված են ո­րա­կե­լու, և ­սի­րա­վեպ չէ, ինչ­պես կար­ծում են շա­տե­րը: ­Դե­լեդ­դան հա­մարձա­կո­րեն ոտք է դնում հա­կադ­րութ­յուն­նե­րի վտան­գա­վոր դաշ­տը` ի­րար դեմ հա­նե­լով ա­վան­դա­պաշ­տութ­յու­նը, օ­րենքն ու մարդ­կա­յին զգաց­մունք­նե­րը: Այս­պի­սի առ­ճա­կա­տու­մից շատ դժվար է լիա­կատար հաղ­թա­նա­կով դուրս գալ: ­Սա­կայն գրո­ղի հա­մոզ­մունքն անսա­սան է, և­ օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յու­նը նրա հա­մար հա­րա­բե­րա­կան
է դառ­նում, ե­թե այն բախ­վում է սի­րո ա­ռեղծ­վա­ծա­յին ու­ժի հետ:
­

Դե­լեդ­դա­յի վե­պում ի­րա­վի­ճա­կի տե­րը մնում է սե­րը, որ վե­րածն­վում է` ան­կախ ա­մեն խո­չըն­դո­տի ու տա­ռա­պան­քի: Եվ հենց այս­պի­սին է ի­տա­լա­ցի ար­ձա­կագ­րի կրե­դոն` ար­տա­ցոլ­ված նրա բազ­մա­թիվ
ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում:

Ի դեպ, հե­տաքրք­րա­սեր ըն­թեր­ցո­ղին ա­սենք, որ 1902 թվակա­նին լույս տե­սած «Ա­մուս­նա­լու­ծութ­յու­նից հե­տո» վե­պը տա­րիներ անց ու­նե­ցավ վե­րա­փոխ­ված տար­բե­րակ` այլ վեր­նագ­րով: Իսկ անգ­լե­րեն տար­բե­րա­կի հա­մար կցվեց մի ա­ռան­ձին վեր­ջա­բան, քա­նի որ ա­մե­րի­կա­ցի հրատարակիչները «happy end» էին ցանկա­նում: ­Ճիշտ է, դրանից ստեղծա­գործությունը չշահեց, փո­խա­րենը հրատարակիչները «ձևա­փոխումից» դուրս եկան պատ­կա­ռե­լի շահույթով: Ամեն դեպքում, հայաստանցի ընթերցողին ներկայացվում է «Ամուսնալուծությունից հետո» վեպի նախնական տարբերակը` Լուսինե Հակոբյանի հրաշալի թարգմանությամբ: ­Հու­սանք,
որ ա­ռա­ջին քայ­լը բա­րեն­պաստ մեկ­նարկ կլի­նի Գ­րա­ցիա ­Դե­լեդ­դայի գոր­ծե­րի հայ­կա­կան շքա­հան­դե­սի հա­մար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.